25 / Մայիս / 2021 : 13-01

Մուրադովը Վաղարշակ Հարությունյանին փոխանցել է Ադրբեջանի պահանջները․ հայկական կողմը համաձայնել է զիջումների գնալ

Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման: Նա մայիսի 24-ին եղել է Բաքվում, այնտեղ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, լսել է նրանց պահանջները և այժմ Երևանում դրանք ներկայացնելու է ՀՀ ՊՆ ղեկավարությանը՝ սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար: Ռուսական միջնորդությամբ փորձում են կանխել հետագա լարումը և խաղաղ կարգավորել խնդիրը:

Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Մեր տեղեկություններով, հայկական կողմը համաձայնել է ինչ որ զիջումների գնալ: Բանակցությունների ընթացքի՝ ավելի ուշ:

Կայքը փորձել է պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանը չի պատասխանել մեր հեռախոսազանգերին։
Դիտվել է 199034անգամ
Վերջին լուրեր