Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մայիս / 2021 : 14-20

Ռոբերտ Քոչարյանն այն մասին, եթե իշխանությունը փորձի կեղծել ընտրությունները

Եթե իշխանություևնը փորձի կիրառել անհամաչափ վարչական ռեսուրս, եթե փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրությունները, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաեւ անկանխատեսելի հետեւանքներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այս վիճակում բոլորը պետք է դա գիտակցեն: Չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար»,-ասաց նա:

Հարցին, թե ընտրակեղծիքների դեպքում դուք կլինե՞ք այն անձանցից մեկը, որը կգեներացնի հետընտրական գործընթացներ, Քոչարյանը կարճ պատասխանեց. «Այո, իհարկե»:

Դիտվել է 13296անգամ
Վերջին լուրեր