25 / Մայիս / 2021 : 15-05

Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները․ ինչ է հարկավոր երկիր մուտք գործելու համար

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։

կարդացեք նաև՝ Պատվաստված քաղաքացիներն այլևս ՊՇՌ թեստ չեն հանձնելու երկրից դուրս գնալու, կամ ներս գալու համար. Ավանեսյան
Դիտվել է 32600անգամ
Վերջին լուրեր