Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մայիս / 2021 : 17-47

Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այդպիսի գործողություն ձեռնարկել, և ես կարծում եմ, որ ոմանց հետ համաձայնացվել է այս ծրագիրը. Փաշինյան

Այո, Ադրբեջանն ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ ու նրա ագրեսիվ մտադրությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ամենուր տարածվի, այդ թվում՝ խորհրդարանական խողովակներով: Խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանը ցանկացել է ուժի միջոցով միջանցք բացել Հայաստանի տարածքով:

«Ադրեբջանի զորքերը մեր տարածքից պետք է դուրս գան մեր սահմանից անդին, այլ տարբերակ չկա, չի քննակվում և չի կարող քննարկվել, այո՛, Ադրբեջանը, ըստ էության, ագրեսիա է ձեռնարկել մեր տարածքների վրա:

Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցված այս ծրագիրը, ենթադրում էր, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այդպիսի գործողություն ձեռնարկել, և ես կարծում եմ, որ ոմանց հետ համաձայնացվել է այս ծրագիրը, բայց կոնկրետություն չկա, և այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Երբ իմանանք, որ կա հիմնավոր տեղեկություն, որ այս-այս միջազգային սուբյեկտների հետ համաձայնեցվել է, պետք է մեր ժողովրդին ասենք, բաց, հրապարակային, և ասենք, վերջին երեք 4 , 5 ,7, 8 գուցե 10 տարվա իրադարձությունների մասին: Աղմուկի մեջ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ուենցել Ղարաբաղի հարցի շուրջ՝ վերջին տասնհինգ տարում, ես էս ամբիոնից թույլատրելիից ավելի շատ տեղեկատվություն եմ տվել»,-այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը և հայտնեց, սպասվում է Պ նախարարի այցը ՌԴ և որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք:
Մարամասները տեսանյութում։
Դիտվել է 74987անգամ
Վերջին լուրեր