27 / Մայիս / 2021 : 10-56

ՀՀ սահմանից գերեվարվել են հայ զինվորներ, չենք կարող դա անվանել գերեվարում, դա առևանգում է․ Լիլիթ Մակունց

«ՀՀ սահմանից, պաշտոնական մեկնաբանությամբ, գերեվարվել են հայ զինվորներ, սակայն ՀՀ սահմանից մենք չենք կարող դա անվանել գերեվարում, դա առևանգում է։Եվ դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, մեր բոլոր գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում և իրերն իրենց անունով չեն կոչում»․ այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա կոչ արեց բոլոր գործընկերներին՝ պարտադիր կերպով հստակ գնահատական ու հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ։
«Բոլորիս մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիպ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին և այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների ու էսկալացիաների»,-նշեց նա։
Դիտվել է 11278անգամ
Վերջին լուրեր