27 / Մայիս / 2021 : 18-21

Իրադրությունը լարված է․ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստին իրավիճակի լուծման առաջարկ ներկայացրեց


Տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Նշենք, որ նիստին մասնակցում են նաև խորհրդարանի ներկայացուցիչներ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ նոր է վերադառնում Գեղարքունիքի մարզից և ցանկանում է իր տպավորություններով կիսվել։ «Ուզում եմ նաև իրադրության լուծման առաջարկով հանդես գալ։ Իրադրությունը լարված է, լարված է և այդ լարվածության դինամիկան աճողական է։ Այսինքն, ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է և մեծ հավանականությամբ շարունեկելու է լարվել․ ինչու՞, որովհետև վերջին օրերի՝ 15 օրվա իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանակն զինվորները, մեր զինվորներն ու մեր ստորաբաժանումները փոխներթափանցված վիճակում են»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում
Դիտվել է 18918անգամ
Վերջին լուրեր