Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մայիս / 2021 : 18-38

Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկեց Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Այս առաջարկը Փաշինյանը հնչեցրեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային տարածքներ այցից հետո: Նա տեղում ծանոթացել է իրադրությանը և Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցում էին նաև Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, կիսվել է տպավորություններով ու առաջարկել իրադրության հանգուցալուծման պլան:

«Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման: Այդ նպատակով ես առաջարկում եմ իրավիճակի դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում և հանդես գալիս բաց առաջարկով՝ ուղղված միջազգային հանրությանն ու Ադրբեջանի իշխանություններին: Առաջարկը հետևյալն է՝ պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Ընդհանրապես այդ տարածքներից Զինված ուժերի ներկայացուցիչները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, իսկ այդ տարածքներում տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրավվածությամբ: Որից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք»,- նշեց Փաշինյանը:

Տեսանյութը այստեղ


Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, տեղակայվել տարբեր վայրերում, իսկ այսօր մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում գերեվարել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողների:
Դիտվել է 26217անգամ
Վերջին լուրեր