28 / Մայիս / 2021 : 09-46

Գեղարքունիքի մարզպետը հայտարարություն է տարածել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերքման պահանջ է ներկայացրել։

«Հերքման պահանջ...

«Հայկական ժամ» լրատվամիջոցի և որոշ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից տարածվել են ամբողջովին հորինված, մտացածին, իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող լուրեր, որ իբրև թե հայկական զինված ուժերի կողմից օրեր առաջ գերեվարվել են թվով 16 ադրբեջանցիներ և իբրև թե իմ պահանջով, մեր զինվորները դրանց բաց են թողել։
Տարածվող լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև ԼԿՏԻ սուտ է և նպատակ ունի իմ և մեր զինված ուժերի բարի համբավը արատավորել, հասարակության մեջ պետական պաշտոնյաների և զինվորականների վերաբերյալ բացասական կարծիք ձևավորել։

Նման բան ոչ միայն հնարավոր չէ, այլ նաև նման իրավիճակների ու նման որոշումների հետ մարզպետը ընդհանրապես կապ չունի։

Պահանջում եմ անմիջապես հեռացնել նման բնույթի անհեթեթ նյութերը և հանդես գալ հերքումով՝ այլապես ստիպված կլինեմ նշված խնդիրը կարգավորել դատական ճանապարհով»։
Դիտվել է 90710անգամ
Վերջին լուրեր