28 / Մայիս / 2021 : 13-43

Կներեք, կարող ա մի քիչ լկտի հնչի. Նիկոլ Փաշինյան

«Մեզ մեղադրում են աթոռից կառչած լինելու մեջ: Այդ մեղադրանքն էլ եմ ես ինձ բազմիցս առաջադրել ու իմ դատն արել: Բայց այդ ընթացքում հազարավոր մարդիկ ասել են, որ իրենց մենակ չթողնեմ»,-այս մասին Աջափնյակում՝ համակիրների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Ես եկել եմ այն եզրակացությանը, որ մենք իրավունք չունենք հանձնվելու: Մենք մեկ-մեկ դատել ու քննել ենք՝ կարող ա պրոբլեմը մեր իշխանությունն է: Սակայն տեսել ենք, որ՝ ոչ, պրոբլեմն այլ կերպ է՝ մեզ ուզում են զրկել պետականությունից, ինքնիշխանությունից, անկախությունից, քաղաքացիությունից: Մենք չենք կարող պայքարի այս գիծը թողնել ու փախնել, քանի որ պարտավորություն ունենք ՀՀ քաղաքացիների առաջ:

Կներեք, կարող ա մի քիչ լկտի հնչի, բայց այս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, այլ մեղադրող ենք: Որովհետև այն, ինչ տեղի է ունեցել 30 տարի, 90 թվից իմ հոդվածներում արձանագրված է»,-ասել է նա:
Դիտվել է 20825անգամ
Վերջին լուրեր