Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մայիս / 2021 : 14-03

Այդ շենքի ցեմենտը տարել են, արմատուրան տարել են, նախագծի մեջ գողացել են, շինարարության մեջ գողացել են, և երկրաշարժի արդյունքում շենքը չի կարողացել դիմանալ ցնցմանը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանի նախկին իշխանություններից որևէ մեկը իր իշխանությանը որևէ բանում մեղադրելու քաղաքական և բարոյական իրավունք չունի: Փաշինյանը նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ընթացքում:


նն ընդգծեց, որ Հայաստանի գործող իշխանություններին մեղադրում են այն ամենի մեջ, ինչի մեջ հնարավոր է մեղադրել անհատին և կառավարությանը: «Տեսականորեն ինչում կարելի է կառավարությանը մեղադրել, այդ բոլոր մեղադրանքները մեզ հասցեագրվում են և ուղղվում են: Եվ սա շատ բացառիկ երևույթ է: Բայց ես ուզում եմ ուրիշ բացառիկ իրավիճակի վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել: Բոլոր մեղադրանքների ճնշող մեծամասնության մեջ մենք մեղավոր չենք: Բոլորս էլ թերացումներ ունենք, բայց ծանրակշիռ մեղադրանքներից որևէ մեկի մեջ մենք մեղավոր չենք»,- ասաց Փաշինյանը:



Փաշինյանը հավելեց, որ իրենք ամաչելու ոչ մի բան չունեն: «Այո, մենք շատ ծանր ժամանակաշրջանով ենք անցնում, բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ այն փորձությունը՝ պատերազմը, որի միջով անցանք, այդ պատերազմից, ըստ էության, հնարավոր չէր խուսափել: Եվ էականը ոչ թե պատերազմն է, այլ պատերազմի արդյունքում առաջացած փլուզումներն են: Եվ դա մի երկրաշարժ էր, որն, այո, փլուզեց շատ բաներ, մեծ փլուզումներ տեղի ունեցան, բայց երբ երկրաշարժ է լինում, և շենք է փլվում, մեր ժողովրդի առաջին ռեակցիան, համենայնդեպս, այդպես եղել է, ասում են՝ «դե ցեմենտը կերել են, արմատուրան նորմալ չէին դրել, շինարարությունը նորմալ չէին արել, և դրա համար էլ դա տեղի ունեցավ: Այս դեպքում էլ նույնը կարող ենք ասել: Հիմա ես չեմ ուզում, որ էլի տրամադրությունը գնա նրան, որ ասեն էլի նախկիններին են մեղադրում: Ոչ թե նախկիններին ենք մեղադրում, այլ նախկիններն են մեզ մեղադրում: Եվ հետևաբար, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ Հայաստանի պետական շենքը, որը կառուցվել է 30 տարվա ընթացքում, այդ շենքի ցեմենտը տարել են, արմատուրան տարել են, նախագծի մեջ գողացել են, շինարարության մեջ գողացել են, և երկրաշարժի արդյունքում շենքը չի կարողացել դիմանալ ցնցմանը: «Մենք, երբ 2018 թվականին դարձել ենք իշխանություն, այո, հուսահատ այդ շենքն ամրացնելու գործողություններ ենք իրականացրել՝ սկսած զինված ուժերից: Եվ այսօր նախկին իշխանություններից որևէ մեկը մեզ որևէ բանում մեղադրելու ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունի»,- ասաց նա:
Դիտվել է 15166անգամ
Վերջին լուրեր