Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մայիս / 2021 : 16-02

Մեղրիի միջանցքի, 7 գյուղերի վերադարձի թեմա է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում․ Նիկոլ Փաշինյան

Մենք երբեք Մեղրիի միջանցք, նման հարցեր չենք քննարկել որևէ մեկի հետ։ Այո, եղել է այդպիսի թեմա, այդպիսի թեմա եղել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում։ Թեմա է եղել 7 գյուղերի վերադարձի վերաբերյալ։ Այս մասին Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասել եմ՝ բացառված է, այդպիսի թուղթ ես չեմ ստորագրի, ինչ ուզում է, լինի, և դա հանվել է»,- ասաց նա՝ նշելով, թե այն, ինչ տեղի է ունեցել, 30 տարվա բանակցության հետևանքն է։

«Մենք հուսահատ կռիվ ենք տվել այդ բանակցածի դեմ, ինչպես Ավարայրի ճակատամարտում ենք հուսահատ կռիվ տվել»,- նշեց Փաշինյանը։
Դիտվել է 58840անգամ
Վերջին լուրեր