29 / Մայիս / 2021 : 14-37

Հույս ունենք, որ ՔՊ-ն կստանա ընտրողների քվեների 60%-ը. Նիկոլ Փաշինյան

«Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն կստանա ընտրողների քվեների 60 տոկոսը. սա անհրաժեշտ է, որպեսզի խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք: Մեզ պետք չեն այլ սցենարներ, պետք է, որ ընտրությունները տեղի ունենան ու լիարժեք վերադառնանք մեր անվտանգային, սոցիալական, կրթական հարցերի լուծմանը»,- Ավանում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


«Կարևոր է, որ ՀՀ քաղաքացիների 60 տոկոսը քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»,- հավելեց նա:

մանրամասները տեսանյութում
Դիտվել է 9951անգամ
Վերջին լուրեր