29 / Մայիս / 2021 : 15-23

«Մենք այսօր ունենք 21-րդ դարի նավթը՝ պղինձը, եւ պետք է կարողանանք էդ նավթից մաքսիմալ օգուտ ստանալ»․ Փաշինյան

Մենք այսօր ունենք 21-րդ դարի նավթը՝ պղինձը: Մենք պետք է կարողանանք դրանից մաքսիմալ օգուտ ստանալ, պետք է աշխատել: Ավանում իր թիմակիցների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով, լրիվ փակվելով չի լինի այդ հարցը լուծվել. «Իհարկե բացվելը ռիսկեր պարունակում է, փակ մնալը ևս պարունակում է: Իհարկե բացվելով մեր բոլոր խնդիրները չեն լուծվում, դրա հետ գալու են նոր խնդիրներ, որոնցով պետք է զբաղվել: Բայց եթե մեր օրակարգում նոր հարցեր չեն գալիս, դա նշանակում է, որ մենք անընդհատ նույն կետում կանգնած ենք: Սա մի քիչ վտանգավոր միտք է, սակայն դա իրականություն է: Իսկ երբ նույն տեղում կանգնած ենք, դա ամենամեծ մարտահրավերն է»:

«Մեզ պե՞տք ա, որ Նախիջևանով ու Մեղրիով երկաթուղին բացվի ու ՌԴ գնանք․ սա պետք է անենք, որ զարգանանք»,- նշեց Փաշինյանը։

Ավելի մանրամասսն տեսանյութում։
Դիտվել է 15978անգամ
Վերջին լուրեր