29 / Մայիս / 2021 : 18-12

«Խայտառակ իրավիճակ է. Հայաստանն ԱԳ նախարար չի ունենալու մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը». Է. Մարուքյան

«Այս ամբողջ քարոզարշավի ընթացքում մեր բոլոր տեսակի տեխնոլոգիաները, քարոզչական մեխանիզմներն ամբողջությամբ տարբերվելու են նախկինում արվածից: Մենք ամեն ինչ անելու ենք, որ որեւէ ձեւով ներքաղաքական ցնցումների մասը չլինենք»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Նա նշել է, որ շատ անելիքներ կան արտաքին քաղաքական ճակատում:

«Մեծ ցավով պետք է ասեմ, որ այսօրվա սահմանադրական իրավակարգավորումների արդյունքում մենք չենք կարող նշանակել, օրինակ, արտգործնախարար: ԱԳ նախարարն այսպիսի պայմաններում հրաժարական է տվել, եւ Հայաստանը չի ունենալու արտգործնախարար մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը, մինչեւ կձեւավորվի նոր իշխանություն: Սա նման է նրան, որ ետպատերազմյան երկրում կամ պատերազմի ընթացքում պաշտպանության նախարար չունենանք: Սա մի խայտառակ իրավիճակ է, որում մենք հայտնվել ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է 13662անգամ
Վերջին լուրեր