29 / Մայիս / 2021 : 19-58

Ժամանակակից կյանքում ոչ մի բան անվտանգ չի, օրինակ՝ տնից դուրս գալը վտանգավո՞ր է, թե՞՝ վտանգավոր չէ, իհարկե, վտանգավոր է. Փաշինյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին (տեսանյութ)

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի շտաբում հանդիպել է իր համակիրների հետ:

Հարցին ՝ արդյո՞ք ճանապարհներ ապաշրջափակումը վտանգավոր չէ ներկա պայմաններում, կարելի՞ է արդյոք վստահել Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է. «Ցավոք սրտի, ժամանակակից կյանքում ոչ մի բան անվտանգ չի: Օրինակ՝ տնից դուրս գալը վտանգավո՞ր է, թե՞՝ վտանգավոր չէ։ Իհարկե, վտանգավոր է»:

Քաղաքացին հակադարձել է՝ ասելով, որ սա հայրենիքի հարցն է, ոչ թե տան, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է. «Երբ որ մենք տնից դուրս ենք գալիս, Աստված չանի, դա վտանգ է, որ կարա պատահար լինի, արևի տակ մնանք, արևահարվենք և այլն։ Տանը մնանք՝ էդտեղ էլ վտանգ կա»:


Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է 19052անգամ
Վերջին լուրեր