31 / Մայիս / 2021 : 14-39

Փաշինյանը հպարտ է հայ զինծառայողների սխրանքով, այլ ոչ թե՝ պատերազմում կրած պարտությամբ․Մակունց

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հպարտ է հայ զինվորականների սխրանքով, ոչ թե՝ պատերազմում կրած պարտությամբ: Այս մասին մայիսի 31-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Մենք հպարտ ենք մեր զինվորներով, ովքեր, չնայած բազմաթիվ հանգամանքներին եւ պատերազմի ողջ դաժանությանը, կարողացան պաշտպանել Հայաստանն ու Ղարաբաղը»,- ասաց Մակունցը:

Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց հիշեցնել, որ Ղարաբաղյան պատերազմն այնքան դաժան էր, որ նույնիսկ Գերմանիայի նման երկիրը որոշեց փոխել իր ռազմական ռազմավարությունը՝ հաշվի առնելով ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ինչ վերաբերում է պարտությանը, ապա դա ասվել է բոլորովին այլ համատեքստում: Որոշ քաղաքական շրջանակներ փորձում են շահարկել դա, ինչը լռիվ իրենց ոճով է»,- ընդգծեց խմբակցության ղեկավարը:

Նշենք, որ սոցցանցերում շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի՝ արված հայտարարությունը:

Ըստ Փաշինյանի՝ ստացվում է, որ նա հպարտ է պատերազմում կրած պարտությամբ, քանի որ պահպանեց մարդկանց աչքերի մեջ նայելու իրավունքը:
Դիտվել է 29833անգամ
Վերջին լուրեր