31 / Մայիս / 2021 : 19-01

Քիչ առաջ կրակոցներ են հնչել․ սպանվածը «Դոն Պիպոյի» եղբայրն է

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոցի վարչական տարածքում, Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, գրում է shamshyan. com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը քրեական հեղինակություն՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրն է։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել են մի քանի կրակոցներ։

Մանրամասները՝ քիչ ուշ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

կարդացեք նաև՝ Երևանում ձերբակալվել է մարդասպանների բանդա, որն անմիջական կապ ուներ «Շիշ բռնող»-ի հետ (տեսանյութ)
Դիտվել է 183088անգամ
Վերջին լուրեր