31 / Մայիս / 2021 : 19-38

Ընտրական ծախսերն ավելին են, քան նախատեսված էր. Տիգրան Մուկուչյան

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 26 քաղաքական ուժ, որոնցից 4-ը դաշինք են, 22-ը՝ կուսակցություն:

ԿԸՀ նիստի ավարտին, որում հաստատվեցին ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքական ուժերը, հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ մասնակցության նման ռեկորդային ցուցանիշ 2012 թ-ից՝ իր նշանակումից ի վեր չի հիշում:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թիվը ենթադրում է նաև ընտրական ծախսերի ավելացում:

«Հիմնական ծախսերի ավելացումը պայմանավորված է լինելու քվեաթերթիկների տպագրությամբ և դրանց տեղափոխմամբ, որովհետև նախապես, երբ պլանավորվում էր, պլանավորվում էր ավելի քիչ մասնակցության թիվ: Իսկ մեր Ընտրական օրենսգիրքն այնպիսին է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի համար պետք է տպագրվի առանձին քվեաթերթիկ»,- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը ծախսերի հստակ թիվ չնշեց` ասելով, որ հաշվարկը դեռ չի ավարտվել:
Դիտվել է 11735անգամ
Վերջին լուրեր