01 / Հունիս / 2021 : 15-39

Այդ տղամարդը մերկ վիճակում եկել էր ոստիկանություն․ Փոխոստիկանապետ

Ոստիկանության բաժանմունքներից մեկում մերկ տղամարդու մասնակցությամբ տեսանյութն արվել է 2020 թվականի սեպտեմբերին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Խոշանգման որևէ դեպք առկա չէ։ Այն տեսանյութը, որը դուք հիշատակում եք, դա տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին։ Եթե չեմ սխալվում, տվյալ անձը հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձ է եղել։ Եվ հենց այդ վիճակով էլ ինքը եկել էր ոստիկանություն։ Ինքը եկել էր և փորձում էր ոստիկանության բաժնում որոշակի անհամաչափ գործողություններ կատարել»,- ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետի խոսքով՝ չի բացառվում, որ հետագայում այլ երկրներից կադրեր կներկայացվեն իբր ՀՀ ոստիկանության որևէ բաժանմունքում տեղի ունեցող իրադարձություն։

Ավելի վաղ հայտնվել էր, որ Էդուարդ Աղաջանյանի ոստիկան քեռին խոշտանգում է բերման ենթարկվածներին:
Դիտվել է 40399անգամ
Վերջին լուրեր