02 / Հունիս / 2021 : 16-30

Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։

Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ-ից պահանջել է անվավեր ճանաչել մայիսի 31-ի որոշումը, որի համաձայն Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պարունակող պաստառներն ասոցացվել են «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ։

Գործը մակագրվել է դատավոր Լիանա Հակոբյանին։
Դիտվել է 25694անգամ
Վերջին լուրեր