02 / Հունիս / 2021 : 19-20
«5165 շարժումը» ունի մեկ հիմնական նպատակ՝ ամեն գնով հեռացնել Ալիևի ստրուկ դարձած Նիկոլ Փաշինյանի թիմին. հայտարարություն
Նախօրեինհամացանցում տարածվեցին Աբովյանի հիվանդանոցի դիահերձարանում արված սահմռկեցուցիչ լուսանկարները, որոնք հերթական անգամ ի ցույց դրեցին գործող հանցագործ իշխանության ստորությունը։ Մի քանի օր առաջ մեր հարյուրավոր գերիներին ավելացան ևս վեցը։ Այս մասին հայտարարություն է տարածել 5165 շարժումը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և նրա թրքասեր թիմը վերջին շրջանում անընդհատ խոսում են ինչ-որ ադրբեջանական տարածքներից, որոնք իբր պետք է հանձնել թշնամուն։
Այս ամենի ֆոնին հաճախակի են դարձել անմեղսունակ սկանդալային հայտարարությունները՝ հպարտանում են պարտությամբ, Սև լճի 30%-ի համար չպետք է պայքարել, ձյունապատ գագաթները անիմաստ է պաշտպանել և այլն։ Համոզված ենք, որ վերոնշյալ բոլոր ցնդաբանությունները ունեն միայն մեկ նպատակ. շեղել հասարակությանը իրական հարցերից։ Արդեն 6-7 ամիս է մեր զինվորները Սյունիքում քնում են բաց երկնքի տակ և որևէ պետական պատկան մարմին չի զբաղվում այս խնդրով։
Գերիներին վերադարձնելու փոխարեն, նրանց քանակը ավելանում է։ Մինչ օրս հայտարարված չէ զոհերի և անհայտ կորածների իրական թիվը, հազարավոր վիրավորների խնդիրները մնացել են այդ երիտասարդների ընտանիքների ուսերին։ Քայքայված է պետական կառավարման ողջ համակարգը, տնտեսությունը ժամ առ ժամ գահավիժում է։
«5165 շարժում» կուսակցությունը հայտարարում է, որ պատմական այս ժամանակահատվածում ունի մեկ հիմնական նպատակ. ամեն գնով հեռացնել խաբեբա, ժողովրդի հույզերի վրա խաղացող և Ալիևի սիրելի ստրուկ դարձած Նիկոլ Փաշինյանի և նրա մի քանի տասնյակ կամակատարների թիմին։
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մենք՝ ներքոստորագրյալներս, այդ նպատակին հասնելու համար ոչ մի բանի առաջ չենք կանգնելու։
Այս հարցում պատրաստ ենք համագործակցել բոլոր առողջ և հայրենասեր քաղաքական ու հասարակական կառույցների հետ։
Պարտված, ստորացված և աշխարհի ծաղրանք դարձած անձը չի կարող մնալ ոչ միայն պետության ղեկին, այլև քաղաքական դաշտում ընդհանրապես։
Կարին Տոնոյան
Արսեն ԳրիգորյանԱրսեն Գրիգորյան
Գևորգ Թամամյան
Հովհաննես Ղազարյան
Մենուա Սողոմոնյան
Նաիրա Երիցյան
Վարդան Քալանթարյան
Տիգրան Բալոյան
Լիլիթ Ասատրյանծ
Արմեն Ղազարյան
Դիտվել է
65214անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...