03 / Հունիս / 2021 : 11-41

Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանը.(տեսանյութ)

Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին՝ ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում։ Դպրոցը ավարտելուց հետո՝ 1972-1974 թթ․, ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում՝ հավաքող-փականագործի հաստիքով, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂ կոմերիտական և կուսակցական մարմիններում։

Ունի Արցախի հերոսի կոչում:Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 113 հրամանագիր 02.09.1999թ.), «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 29 հրամանագիր 31.03.2008թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 115 հրամանագիր 08.05.2004թ.), «Պատվո լեգեոնի» շքանշանով (Ֆրանսիա), Պատվո Շքանշանով (ՄՕԿ):

Մանրամասն՝ տեսանյութում

Դիտվել է 24664անգամ
Վերջին լուրեր