03 / Հունիս / 2021 : 12-43

ԱԳՆ-ն՝ ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերի վերաբերյալ

Արտաքին գործերի նախարարությունը հերքում է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը: «Այս պահի դրությամբ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել:
Դիտվել է 8125անգամ
Վերջին լուրեր