03 / Հունիս / 2021 : 15-21
Կլուծվեն դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները․ Բադասյան
Կլուծվեն դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ
Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենսդրական մի փաթեթի, որի համաձայն Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը կավելանա երեք դատավորով, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը՝ երեքով, իսկ Սնանկության դատարանի դատավորների թվակազմը՝ չորս դատավորով։
Նշեմ, որ բյուջետային ֆինանսավորմամբ նախատեսված է ևս վեց հաստիքի ավելացում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործեր քննող դատավորների համար։
Իսկ Սահմանադրական դատարանում գտնվող օրենսդրական երկու փաթեթներով նախատեսվում էր ևս 38 հաստիքով ավելացնել դատավորների թվաքակազմը, ինչն էականորեն կբեռնաթափեր քրեական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև նոր գործիքակազմով թույլ կտար ձևավորել նոր մասնագիտացում ունեցող դատավորներ և դատարան, որով կբարձրացնենք հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Արդյունքում կունենանք բարեվարքության պահանջներին համապատասխանող դատավորներ և կոռուպցիոն ու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող ոլորտներում արագ և օբյեկտիվ քննության գործիքակազմ։
Լայն ծավալով շարունակվում է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքակազմի ներդրումը, որն էլ ավելի հասանելի կդարձնի դատական համակարգը քաղաքացիների և իրավաբանական անձանց համար, կնպաստի թափանցիկության բարձրացմանը»,- գրել է նա։
Դիտվել է
4638անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։