03 / Հունիս / 2021 : 16-43

Երեկ «Կինո Մոսկվա»-ի մոտ սպանության գործով կասկածյալը եղել է գլխարկով ու բժշկական դիմակով․ նոր մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերել կարևոր փաստեր երեկ՝ հունիսի 2-ին, Աբովյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանություն կատարողի արտաքին տվյալների վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա եղել է բժշկական դիմակով, գլխարկով, սակայն իր սև գործն անելուց հետո հեռանալուց մի պահ բացել է դեմքը, ինչը ֆիքսվել է նշված վայրում տեղադրված տեսախցիկի կողմից։

Պարզվել է նաև, որ սպանությունը կատարվել է «Մակարով» տեսակի ատրճանակից։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում, սակայն կարծես թե հերքվել է տեղեկությունները,թե այս սպանությունը կապ ունի քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյի» եղբոր սպանության հետ։

Շարունակությունը սկզմնաղբյուր կայքում
Դիտվել է 25240անգամ
Վերջին լուրեր