04 / Հունիս / 2021 : 11-44

Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի հայատյացություն քարոզող փոստային նամականիշները

Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, քանի որ նշյալ նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և Վարքի կանոնների համապատասխան դրույթներին։ Yelaket. am-ը այս մասին ՀՀ Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Միությունը դիմել է Ադրբեջանին՝ վերանայելու այդ նամականիշների թողարկումը։

ՀՀ Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության և Արտաքին գործերի նախարարությունները պաշտոնական նամակով դիմել էին Համաշխարհային փոստային Միություն՝ 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից թողարկված փոստային նամականիշներում հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն և այլատյացություն քարոզելու հանգամանքի վերաբերյալ:

Ի պատասխան՝ ՀՖՄ տնօրինությունը հայկական կողմին տեղեկացրել է վերը կայացված որոշման մասին։
Դիտվել է 7471անգամ
Վերջին լուրեր