04 / Հունիս / 2021 : 12-56

ArmMod Fashion-ի հերթական Fashion Stories- Brands Fashion Day SS 2021 յուրահատուկ նորաձևության ցուցադրությունը

Մայիսի 25֊ին Մերիդիան էքսպո կենտրոնում կայացավ ArmMod Fashion-ի հերթական Fashion Stories- Brands Fashion Day SS 2021 յուրահատուկ նորաձևության ցուցադրությունը։ Նախագծի գլխավոր հովանավորն էր Vivaro Bet ընկերությունը։
Երեկոյի սկիզբը առեղծվածային էր Միսս Աշխարհ Արմենի 2019 Լիանա Ոսկերչյանի կիթառի կատարման ներքո ներկայացվեց Շանթ Կարապետյանի բոդի արտը։
Ցուցադրության բացումը վստահված էր ,, Zakaryan,, հայկական ջինսերի սիրված բրենդին, որը շարունակեց շուկայում կայուն դիրք գրաված Roberto Piraloff բրենդը, ապա ներկայացվեցին Geox որակյալ կոշիկները և Carpisa բրենդի յուրահատուկ ճամպրուկները և պայուսակները։ Ներկայացվեց MP Wood բրենդի փայտե ինքնատիպ պայուսակները և երեկոն եզրափակվեց սիրված երգչուհի Աստղիկ Սաֆարյանի ելույթով, ում երգի ներքո մոդելները հանդես եկան երգչուհու Aco by Astghik Safaryan գլխարկների հավաքածուով և Lentex բրենդի Oletti և Viva No name որակյալ զուգագուլպաներով։
Հատկանշականը այն էր , որ երկար դադարից հետո սա առաջին մեծամասշտաբ ցուցադրությունն էր, ինչն էլ լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը որակեց՝ ոլորտի վերածնունդ։
Երեկոյի ընթացքում սպասվում էին նաև անակնկալ շահումներ Go Travel-ից և հյուրերից 3 հոգի շահեցին ուղեգրեր։ Նշենք նաև, որ մոդելների գեղեցիկ սանրվածքը ապահովել էր GL beauty lounge գեղեցկության սրահը, իսկ նուրբ դիմահարդարումը՝ Make up Atelier կենտրոնը։
Նշենք նաև, որ մոդելների գեղեցիկ սանրվածքը ապահովել էր GL beauty lounge գեղեցկության սրահը, իսկ նուրբ դիմահարդարումը՝ Make up Atelier կենտրոնը։

Ի դեպ նախագծի գործընկերներ Full Pool բացօթյա լողավազանի և Davis Gym մարզասրահի շնորհիվ մոդելները ողջ ամառ կլինեն ճիշտ մարզավիճակում և գեղեցիկ մարմնի գույնով։


Մենք ևս մեծ բավականություն ստացանք և անհամբերությամբ կսպասենք Fashion Stories - Brands Fashion Day աշուն֊ ձմեռ 2021 ցուցադրությանը։
Դիտվել է 13062անգամ
Վերջին լուրեր