04 / Հունիս / 2021 : 17-26

Լինելով մարտի դաշտում, նա եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին․ Նիկոլ Փաշինյան

Առաջիկա օրերին մի հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին: Ինձ զեկուցել են, որ խոսքը պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի:

Պարզվում է, որ նա պատերազմի ընթացքում, լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման ու այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին: Արարատի մարզի Գեղանիստ գյուղում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ ԱԱԾ-ն այդ մարդուն ձերբակալել է. «Ես գիտեմ նրա անուն ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել նա:

Առաջիկա օրերին այդ մասին կլինի հաղորդագրություն: Սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, իհարկե մեղքը դեռ պետք է ապացուցվի»:
Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 68255անգամ
Վերջին լուրեր