04 / Հունիս / 2021 : 17-43

Այ սատկած առյուծ քշող. Մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին

Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Հովտաշեն գյուղում է: Այստեղ նա խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին:

Փաշինյանըխոսեց Քոչարյանի հայտարարության մասին, որ պետական բարձրաստիճան պաշտոնի հավակնողները պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության:

Նա ցույց տվեց Քոչարյանի նկարը՝ հայտարարելով, որ դա ասում է նա, ով մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ. «Այս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել: Այդ շատ լավ գաղափար է, որ ՀՀ-ում ղեկավար պաշտոնների հավակնողներին հոգեբուժական փորձաքննության ենթարկեն:Եթե այդ պրակտիկան 1998 թվականին լիներ, ենթադրվում է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չէր լինի: Ենթադրվում է, որ «բարև Ռոբ» ասելու համար զուգարանում չէին ծեծի»:


Փաշինյանը Քոչարյանին անվանեց անեկդոտային կերպար՝ հավելելով, որ նա խեղճ, բարդույթավորված մարդ է:

Նա նաև ասաց, որ Քոչարյանը խնդիրներ ունի հայոց լեզվի հետ։

Ավելի մանրամասն տեսանյութում
Դիտվել է 79773անգամ
Վերջին լուրեր