04 / Հունիս / 2021 : 17-56

Ինչ անեկդոտ պատմեց Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի մասին

Արարատի մարզի Հովտաշեն գյուղում Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց Ռոբերտ Քոչարյանի մասին՝ նրան անվանելով խեղճ, սատկած առյուծ քշող, բարդույթավորված և այլն:

«Այն ժամանակ, երբ 98 թվականին կեղծ տեղեկանքով եկավ Հայաստան, շատերը զբաղվում էին նրա հայերենն ուղղելով: Այդ ընթացքում դասախոսների մի մասը նրան ասում են, որ գրական հայերենով «հա»-ի փոխարեն պետք է «այո» ասել: Համաձայն այդ անեկդոտի, Քոչարյանը մի օր դիմում է իր օգնականին ու ասում՝ մեր դերձակին ասեք, թող շալվարովս զբաղվի, որովհետև այո բարձրացնում եմ, այո իջնում է, այո բարձրացնում եմ, այո իջնում է», -պատմեց Նիկոլ Փաշինյանը։

«Այս մարդը հիմա եկել է ու ուզում է ինչ-որ կերպար տարածի: Ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները հունիսի 20-ին այդ անեկդոտային կերպարին կդնեն իր տեղը և իր քաղաքական սվիտային կդնեն իրենց տեղը»,-հավելեց նա:

Ավելի մանրամասն տեսանյութում։


Դիտվել է 34759անգամ
Վերջին լուրեր