04 / Հունիս / 2021 : 18-48

Պետք է խոստովանեմ` ես պատերազմը սկսելուց հետո եմ իմացել, որ բանակում զրահաբաճկոնի ու սաղավարտի խնդիր կա. Փաշինյան

Որքան էլ ծանր է` պետք է խոստովանեմ` ես պատերազմը սկսելուց հետո եմ իմացել, որ բանակում զրահաբաճկոնի ու սղավարտի խնդիր կա: Այս մասին Արարատի մարզի Մասիս գյուղում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց` եղել է պաշտոնյա, ով այսօր ընդդիմադիր է, ում պարտականությունն է եղել զեկուցել, թե ինչ խնդիրներ կան բանակում:

«Թող ասի, մի անգամ զեկուցե՞լ է: Էտ ինչ է դրա եղածը: Վիճակագրությունը ցույց տվեցի, թե որքան գումար ենք ծախսել ռազմական կարիքների համար»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 44512անգամ
Վերջին լուրեր