Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2021 : 20-56

«Էդ լակոտ-լուկուտները կամ իրանց կարգին՝ հավսար-զգաստ կպահեն, կամ էլ…». Փաշինյանը սպառնաց

«Էնպես ստացվեց, որ մեր հիմնական առավելությունը դարձավ մեր հիմնական մեղքը։ Դա ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն է»,- այսօր՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ես գիտեմ, որ դուք բոլորդ էդ թավիշ բառից զզվում եք, ճիշտը որ ասեմ՝ ես էլ արդեն»,- նշեց նա։

«Հենց հիմիկվանից մենք պիտի արձանագրենք՝ վերջ թավիշին։ Էդ լակոտ-լուկուտները, որ մայթերում, փողոցներում ափռ-ցփռ դուրս են տալիս, ուզում եմ ասել հետևյալը՝ հերիք եղավ բոլ եղավ։ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ որպես օրինապահ քաղաքացի, կա՛մ ՀՀ ժողովուրդը՝ իմ առաջնորդությամբ կհանի մեր թավիշը»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը քաղաքացիներին առաջարկեց դուրս գալ և միասին քայլել Արտաշատի փողոցներով, քանի որ, նրա խոսքով, բոլորը չեն կարողացել ներկա գտնվել հանդիպմանը դահլիճի սահմանափակ տեղերի պատճառով։
Դիտվել է 50033անգամ
Վերջին լուրեր