05 / Հունիս / 2021 : 14-25

Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար ա պատասխան տալու, ինչի օգնության խումբն ուշացավ․ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր Աբովյանում Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ հանդիպմանը խոսեց նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերջին հայտարարության մասին, որը պատասխան էր հենց իր խոսքերին. «ԳՇ նախկին պետն է հայտարարություններ անում: Սարսափելի ա: Հա, դուք էլի կարող եք հարց տալ, ասել՝ դրանց խի էր ըտեղ դրել: Ասեմ, ես հո չէի կարող գնալ օտար երկրից գեներալ բերեի: Մեր գեներալների մեջից պետք է նշանակվեր: Ընդ որում, ԳՇ պետ նշանակելուց առաջ ես խորհրդակցել եմ, ասել են, որ երկու մարդ կա, ովքեր պատարստեն լինել ԳՇ պետ: Ես այդ երկու մարդկանց եմ նշանակել, օդից չեմ վերցրել: Երկուսն էլ բարձրաստիճան, փորձառու զինվորականներ են»:

«Ու այսօր այդ մարդիկ հայտարարություններ են անում: Ժողովուրդ ես ուղղակի խոնարհվում եմ ձեր առաջ, որովհետև այսքան սուտ, որ իմ հասցեին ասել են… այդքան սուտ:

Այն մարդը, ում ես գեներալի կոչում եմ տվել, 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Ես չէի ուզում ասեի, բայց էլի առիթ կտամ, թող էլի հայտարարություն անեն, ինչքան խոսեն, այդքան լավ: Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար ա պատասխան տալու: Ինքն ինձ պետք է դատարանում բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբն ինչո՞ւ է երկու օր ուշացումով տեղ հասել: Բայց սա ուրիշ թեմա ա»,-ասաց նա:


Տեսանյութ
Դիտվել է 12573անգամ
Վերջին լուրեր