05 / Հունիս / 2021 : 15-19
Էսօր էտ մարդու ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին, նշանակում է քվեարկել Ալիևի օգտին․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանի հայտարարության վերաբերյալ
Էսօր էտ մարդու ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին, նշանակում է քվեարկել Ալիևի օգտին: Աբովյանում իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Լևոն Քոչարյանի հայտարարությունը:
«Թող Քոչարյանն ասի՝ իրա տղեն պատերազմի ժամանակ որտեղ ա եղել: Թող հետաքննություն սկսվի՝ իմ տղան որտեղ է եղել պատերազմի ընթացքում: Իրականում չեն ներում էտ բանը: Որ ոնց, քո տղային պետք է բանակ ուղարկեիր, որ ծառայի, քո տղեն պետք է առաջնագծում լինե՞ր: Իմ ընտանիքի դեմ ամենաքստմնելի արշավն է սկսել»,-ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ պատերազմը սկսելուց հետո տեսանյութ են տվել իրեն, թե Ստեփանակերտից ինչ մեծ ավտոմեքենաների հոսք կա․ «Ես իմ կնոջն ուղարկում եմ Ստեփանակերտ, ասում եմ՝ դու գնա ի ցույց էն բանի, որ ուղղությունը ստեղից ընդեղն ա: Իմ կինը գնում ա ռմբակոծվող քաղաք: Մի հատ իձիոտ ասում է, թե Աննա Հակոբյանը ժուչոկներ է դրել զորամասերում, որ հակառակորդը թիրախը ճիշտ խոցի:
Ամենևին պատահական չէ, հեսա վաղը կլինի հրապարակում, մի հատ մեծանուն կամավորական ջոկատի, հրամանատարական կազմի ներկայացուցիչները բռնվել են ադրբեջանցիներին Հադրութի գրավման օպերացիայի ժամանակ աջակցելու հարցում:
Ես մի բան չեմ հասկանում, կարո՞ղ ա սխալ եմ հասկանում: Ընտանիքի անդամին ռմբակոծվող քաղաք ուղարկելը… պետք է ուղարկեի Կանարյան կղզիներ չէ՞.. դա նորմալ կընկալվեր: Տղայիս հասցեին ինչ ասես՝ ասել են: Մի հատ հիմարը կա, ասում է, որ 1200 զինվոր է զոհվել Աշոտին էվակուացնելու համար: Ես ասել եմ, որ դա պետք է իրավական հետևանք ունենա: Իմ տղայի հետ նույն խրամաբջիջում գտնվող տղան զոհվել է: Իրանք իրար հետ պառկած են եղել, ուսերը կպած են եղել իրար: Էտ տղան զոհվել է, Աշոտին բան չի եղել: Այնտեղ ուրիշ պատմություններ էլ են եղել, որոնց մասին չեմ կարող խոսել»,-ասել է Փաշինյանը:
Դիտվել է
44179անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...