Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2021 : 13-22

«Մենք նույնիսկ չենք ասելու, որ «Ժողովուրդ, քվեարկեք մեր օգտին», մենք ասելու ենք «Ժողովուրդ, քվեարկեք ձեր օգտին»․ Փաշինյան

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցության ամենակարևոր մոտիավացիան այն է, որ ժողովուրդը երկրի տիրոջ իր զգացողությունը չկորցնի: Քարոզարշավի շրջանակներում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նույնիսկ չենք ասելու, որ «Ժողովուրդ, քվեարկեք մեր օգտին», մենք ասելու ենք «Ժողովուրդ, քվեարկեք ձեր օգտին»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավի շրջանակում երկու դիրքորոշում է ի հայտ բերել` քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են, որ «հեսա գալու ենք իշխանությունը վերցնենք» և իրենց կուսակցությունը, որը հայտարարում է, որ որոշողը ժողովուրդն է:

«Ուզում եմ, որ դուք ֆիքսեք տարբերությունը, որովհետև ոմանք ասում են, որ հունիսի 20-ին և դրանից հետո, այսպես ասած, իրենք «կրելու են», մենք էլ ասում ենք` «ձեր պատիժն եք կրելու 2021 թվականի հունիսի 20-ից հետո»: Էլի եմ ասում քաղաքական առանձնահատկությունը հետևյալն է. մենք ասում ենք «դուք որոշում եք` մենք անում ենք»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2018 թվականին իրենք հանդես են եկել առաջարկով` ժողովուրդը որոշեց, և իրենք իրականացրեցին:

«2021 հունիսի 20-ին էլի դուք որոշելու եք, մենք ի կատար ենք ածելու: Եթե ձեր որոշումը լինի այն, որ մենք պետք է շարունակենք առաջնորդել երկիրը, մենք այդպես էլ կանենք: Եթե ձեր որոշումը կլինի այն, որ այդպես պետք է չլինի` մենք այդպես էլ կանենք»,- եզրափակեց Փաշինյանը:
Դիտվել է 10664անգամ
Վերջին լուրեր