Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2021 : 14-32

Գողացել են լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագրի պայուսակը

Մարաշի ոստիկանները բացահայտել են լրատվական կայքի գրասենյակից կատարված գողությունը

Մարաշի ոստիկանները բացահայտել են լրատվական կայքի գրասենյակից կատարված գողությունը
Հունիսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ աշխատասենյակից գողացել են լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագրի պայուսակը, որի մեջ եղել է այֆոն հեռախոս, 200 000 դրամ և բանկային 2 քարտ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը Արցախի պողոտայից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 8990անգամ
Վերջին լուրեր