07 / Հունիս / 2021 : 16-42

Փաշինյանը քարոզարշավի ընթացքում արձակուրդում կլինի. ով կփոխարինի


Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա

ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:

2. Սահմանել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Դիտվել է 7926անգամ
Վերջին լուրեր