08 / Հունիս / 2021 : 14-23

Իշխանությունների անշնորհքությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը եւ դավաճանությունը բերեցին ներկա վիճակին. Ռոբերտ Քոչարյան

Իշխանությունների անշնորհքությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը եւ դավաճանությունը կամ հայրենասիրության բացակայությունը բերեցին ներկա վիճակին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Սիսիանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Երեք տարի հետեւողականորեն ոչնչացրին բանակը ու հանկարծ ուշքի եկան ու սկսեցին կառուցե՞լ։ Չէ, նրանք շարունակելու են ոչնչացնել բանակը։ Հիշեք՝ ինչ են խոստացել ձեզ տնտեսությունում՝ վերելք, կախարդական փայտիկ եւ այլն, եւ այլն։ Խոստացան կտրուկ աճ, ստացան կտրուկ անկում։ 4 ամսում 80 հազար քաղաքացի է հեռացել։ Նման թվեր չեն եղել վերջին 25 տարում»,- ընդգծեց Քոչարյանը։

«Մենք չենք բաժանել հասարակությունը նախկինների ու նորերի, ղարաբաղցիների ու տեղացիների։ Եվ մենք տեսնում ենք, որ եզրակացություններ իրենց սխալներից սրանք չեն արել։ Ժողովրդի առջեւ ապաշխարելու եւ սխալները չկրկնել խոստանալու փոխարեն... Երկրի գլխին այս փորձանքը բերել ու անգամ չփորձել ներողություն խնդրել։ Տեղի է ունենում ուղիղ հակառակը. ասում է՝ մենք հպարտ ենք, որ պարտվել ենք։ Երբեմն նրանց շատ դժվար է հասկանալ»,- նկատեց նախկին նախագահը։
Դիտվել է 8441անգամ
Վերջին լուրեր