09 / Հունիս / 2021 : 10-02

Արա, դու ո՞վ դառար, որ օդանավակայանում չես դիմավորում Ռուսաստանի նախագահին. Սերժ Սարգսյանը` Փաշինյանին

Ռուսաստանը մեր դաշնակիցն էր, այսօր էլ է մեր դաշնակիցը, վստահ եմ, վաղն էլ է լինելու մեր դաշնակիցը եւ որպես դաշնակից, հիմնականում իրենք կատարել են իրենց պարտականությունները: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, Աշտարակ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բայց մենք պետք է հասկանանք շատ պարզ մի բան, որ էդ դաշնակցային հարաբերությունները միակողմանի չեն: Մենք չենք կարող էստեղ նստենք, ենթադրենք, որ մենք միայն պետք է Ռուսաստանից ուզենք եւ իրենք իրենց զինվորներին պիտի բերեն էստեղ զոհեն: Չգիտեմ, իրենք գազը մեզ ձրի պետք է տան: Կարծես թե իրանք մեզ պարտական են, չի կարող էդպիսի հարաբերություն լինի, մարդկային հարաբերություններում չկա այդպիսի բան»,-ասաց Սերժ Սարգսյանը:



Սերժ Սարգսյանը ասաց, որ եթե անհարգալից վերաբերմունք ես ցուցաբերում ՌԴ նախագահի նկատմամբ, նա հարգալից վերաբերմունք ցույց չի տալու:

«Արա, դու ո՞վ դառար, որ օդանավակայանում չես դիմավորում Ռուսաստանի նախագահին, ո՞վ դառար, դու ո՞վ ես: Անկախ անձից` Պուտինն է, Մեդվեդեւն է, Ելցինն է, դու ով ես, ինչի ես էդ մարդուն անհարգալից վերաբերմունք ցուցաբերել: Մեր օրենքներով, կոնկրետ արարողակարգի մասին օրենքով, Հայաստան ժամանած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների նախագահներին եւ վարչապետներին օդանավակայանում դիմավորում է ՀՀ նախագահը կամ վարչապետը: Կարո՞ղ է էդ օրենքները միայն մենք գիտենք, ռուսներն էլ չէ դրա մասին գիտեն: Եւ եթե դու դա չես անում, ու հետո տարածում ես՝ բա գնացեք բոլորին ասեք՝ տեսնում եք, թե ես ի՞նչ տղա եմ, Պուտինին ոնց վերաբերվեցի, դա տղայություն չի, դա շանտղայություն է: Ախր չի կարող այդ բանը հենց այնպես անցնել»,- ասաց Սարգսյանը:

Տեսանյութն` այստեղ
Դիտվել է 18778անգամ
Վերջին լուրեր