Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունիս / 2021 : 11-17

Սասունիկում թափառող շները հարձակվել են 84-ամյա կնոջ վրա․ նա հիվանդանոցում մահացել է

Հունիսի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 84-ամյա Սոֆիկ Բզնունին, որը «Աշտարակ» ԲԿ էր տեղափոխվել հունիսի 7-ին «շան կծած վերքեր, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com–ը։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, որոնք պարզել են, որ հունիսի 7-ին՝ ժամը 10։30-ի սահմանում, Սասունիկ համայնքի վարչական տարածքում գտնվող աղբավայրին կից խաղողի իր այգում աշխատանքներ կատարելիս է եղել Ս. Բզնունին, երբ թափառող շները հարձակվել են նրա վրա, ինչի հետևանքով էլ պատճառվել են վնասվածքներ։
Դիտվել է 8528անգամ
Վերջին լուրեր