09 / Հունիս / 2021 : 18-55
Սերժ Սարգսյանի խոստացած սկանդալային ձայնագրությունը Փաշինյանի մասին (տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին։
Ավելի վաղ Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել՝ ապացուցելու պնդումը, թե ինքը բանակի գումարները տանուլ է տվել կազինոներում։
«24 ժամն անցել է, որեւէ փաստ չկա: Իմ նպատակը դա էր, որ տարիներով հերյուրանքներով զբաղվող մարդիկ ուղղակի ստախոս էին՝ չունենալով ձեռքի տակ որեւէ փաստաթուղթ: Այս հարցը սրելու համար սպառնացել եմ իմ կյանքում առաջին անգամ, որ փաստեր կհրապարակեմ նրա ընտանիքի մասին եւ այդ փաստերն այնպիսին կլինեն, որ մարդիկ կթքեն նրա վրա:
Ինձ մոտիկից ճանաչողները տրակուսում էին եւ ասում էին, որ Սերժ Սարգսյանը երբեք չի մտնի ընտանիք: Եվ իրենք ճիշտ էին: Այո, ես երկար ժամանակ տիրապետել եմ բազմազան ինֆորմացիայի, բայց երբեք որեւէ մեկի ընտանիքի մասին ոչինչ չեմ ասել, որովհետեւ ես շատ լավ գիտեմ՝ ինչ է նշանակում ընտանիք, եւ ինչ է նշանակում կեղտոտ սպիտակեղեն հանել ու ցուցադրել մարդկանց:
Բայց դա չի նշանակում, որ ես իմ խոստումը չեմ կատարի: Ես հիմա կներկայացնեմ մի ձայնագրություն, որ վերջերս ինձ մարդիկ էին փոխանցել: Լսելով այդ ձայնագրությունը դուք ամբողջավին կարծիք կկազմեք այս կապիտուլյանտի, այս տգետ մարդու կերպարի մասին»,-ասաց նա:
Տեսանյութ՝ ձայնագրությունը լսեք 2։32-ից
Ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Երբ որ ես մայիսի 12-ին 2018-ի գնում եմ Սոչի եւ էնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն էնտեղ մեր առաջին ծանոթությունը տեղի է ունենում: Էդտեղ սուրճի սեղանի տակ տեղ կա, որտեղ նիստերից առաջ հավաքվում են, սուրճ են խմում եւ այլն: Էդտեղ գալիս են Պուտինը, Նազարբաեւը, Լուկաշենկոն, եւ այդտեղ ինձ ասում են՝ դու այդպիսի մեծ ժողովրդական վստահություն եւ այլն, եւ պատմական շանս է սա քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես:
Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս է, հիմա ի՞նչ է նշանակում լուծել: Իրենք ինձ պատմում են էն, ինչ որ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի եւ այլն, մենք կգանք կկանգնենք, ճանճ չի տզզաա եւ այլն: Ես ասում եմ էն, ինչ-որ ասեցի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել եւ այլն: Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում:
Ու էդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաեւն էլ, Լուկաշենկոն էլ, ասում են՝ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղն այլեւս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք դա թղթի վրա եւ դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց կդնեմ թեւիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր, ա, թե չէ:
Չէ, բայց երկրորդ մասն ա ասում, ասում ա՝ պարզապես ինքն ասում ա, եթե ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրանց ասացի՝ փաստորեն, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճա՞ն, ասացի՝ չի լինի դա, դա չի լինի:
Ու էս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ, ես հասկացա, որ ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով, որի վերջում Ապրիլյան պատերազմն էր: Ինձ էդտեղ պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը ձեւակերպվեց, որ ինչ ձեւով ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ չափազանց ռիսկային էր»:
Սերժ Սրագսյանը շարունակեց. «Եզրակացությունը մեկն է, որ էս մարդը գիժ չի, էս մարդն իրեն գժի տեղ է դնում: Սա ուղղակի անթույլատրելի է երկրի ղեկավարի համար»:
Դիտվել է
56362անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...