10 / Հունիս / 2021 : 16-05

«Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք՝ քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը». Տեր-Պետրոսյան

Այո՛, ես Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք՝ քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը: Վստահ եմ՝ այդ երկրների հետ, գալու է մի օր, նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ նրա հետ նորմալ հարաբերություններ սկի իր ընտանիքը չի կարողանում....»,- այսօր՝ հունիսի 10-ին, ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Նրա տեսադաշտի կենտրոնում ինքն է, իրենցի բացի ոչինչ չի տեսնում, իրեն թվում է՝ ամեն ինչ կարող է, բայց տեսանք արածը: Նիկոլը տեղով սպառնալիք է, ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի, ի՞նչ է եղել»,- հավելել է Տեր-Պետրոսյանը։
Դիտվել է 4648անգամ
Վերջին լուրեր