11 / Հունիս / 2021 : 13-40

Հիմա չկա քաղաքական պայքար, սա պատարազմ է մեր երկրի ներսում․ Դավիթ Գրիգորյան

Yelaket.am-ը հատվածաբար ներկայացնում է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, <<Պատիվ ունեմ դաշինքի անդամ Դավիթ Գրիգորյանի հետ արված հարցազրույցը։ Հերթականը՝ ստորև բերվածը, վերաբերում է ՀՀԿ-ին ու 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին։
Անշուշտ, տարածված կարծիք կա, թե ներկայիս իշխանությունները ՀՀԿ-ի շարունակությունն են, թե բոլոր նախկինները մեղավոր են այս իշխանափոխության համար, մանավանդ այն ուժը, որի ներկայացուցիչն եք Դուք: Բայց դա այդպես չէ, փորձեմ՝ բացատրել․ վստահաբար ասում եմ, որ Հանրապետական կուսակցությունը մեր երրորդ հանրապետության կառուցման ճարտարապետներից է և որպես գաղափարական-ազգային կուսակցություն` շատ խորը արմատներ ունի և ապագայում ևս պայքարելու է մեր հանրապետության հզորացման համար: Իսկ այն կարծիքը, թե ներկայիս իշխանությունը Հանրապետական կուսակցության շարունակությունն է, պարզապես միֆ է և 2018 թվականից առաջին կուսակցությունն է եղել, որ իր կորիզով, իր գաղափարակիցներով պայքարել է ներկայիս իշխանությունների դեմ: Ցավոք սրտի, մեր ժողովուրդը մոլորության մեջ էր, բայց ես ժողովրդին չեմ մեղադրում, որովհետև մեր իշխանության ժամանակ բացասական բաներ եղել են:
Պիտի հաշվի առնենք, որ մեր պետությունը երիտասարդ պետություն է և որոշակի զարգացում ունենալու համար չենք կարող հաշվի չնստել գերտերությունների որոշակի շահերի հետ և պիտի փորձեինք նրանց մեջ հավասարակշռված քաղաքականություն վարել: Սա բառերով հեշտ է թվում, բայց եթե ուզում ենք պահպանել մեր ինքնիշխանությունը, բանակ ունենալ, պիտի ռազմավարական դաշնակիցներ ունենանք:
2018 թվականի հեղափոխություն կոչվածը մեր թշնամիների դավադիր ծրագրի արդյունքն է, իհարկե խաչվեցին գերտերությունների շահերը, և մենք մնացինք մենակ, չհասկանալով , որ մեր հզորությունը մեր միասնականության մեջ է:
Մեր կուսակցության գաղափարախոսությունը պետության հզորացումն ու անվտանգությունն է, և Հանրապետական կուսակցությունը հիմա իր ձեռքերը լվանալ պարզապես չէր կարող: Եվ մինչև վերջին պահը Հանրապետական կուսակցությունը դեմ է եղել ընտրություններին, իմ անձնական կարծիքով` այս մարդկանց հետ, այս իշխանությունների հետ ընտրությունների գնալ չի կարելի, այս թույնի, ստի մթնոլորտում, ոչ հավասարակշռված մտածելակերպով չի կարելի գնալ ընտրությունների: Այս իշխանությունը պետք է գնար և ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, կրքերը հանդարտվեին, մարդիկ սպիտակը սևից տարանջատեին:
Ընտրությունը իրենով քաղաքական պայքար է, բայց հիմա չկա քաղաքական պայքար, սա պատարազմ է մեր երկրի ներսում: Թուքրը մեզ տվել է ստի ժամանակակից զենքը ու մենք իրար ենք ուտում,եթե այսպես շարունակվի ու մենք չհանդարտվենք, մենք պարզապես վերջանալու ենք:
Մեր կուսակցությունը քաղաքական այն ուժն էր, որ պետությունը քայլ առ քայլ տանում էր զարգացման, թեկուզ և փոքր քայլերով, և հարձակումը եղավ հենց մեր քաղաքական ուժի վրա, թե դրսի, թե ներսի դավաճանները կարողացան հասնել իրենց նպատակին:
Դիտվել է 13846անգամ
Վերջին լուրեր