11 / Հունիս / 2021 : 16-18

Փաշինյանը զիջել է դիրքերը․ Ընդդիմությունը հաղթում է․ Gallup

Սոցհարցման արդյունքներով՝ այս պահին ընտրողների քվեներով առջեւում է «Հայաստան» դաշինքը, «ՔՊ»-ն զիջել է դիրքերը՝ հանգրվանելով երկրորդ հորիզոնականում, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է։

Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, քաղաքացիները կքվեարկեին «Հայաստան» դաշինքի օգտին։ «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց քաղաքական ուժերի վարկանիշի մասին հարցումները։

Այս շրջափուլում «Հայաստան» դաշինքը գրանցել է բարձր ցուցանիշներ, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Նախորդ շաբաթվա համեմատ՝ «Հայաստան» դաշինքը գրանցել է 3,5% աճ, իսկ ՔՊ-ի նախորդ ցուցանիշն աճեցրել է 1,4 տոկոսով։

Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, որ դաշինքին կամ կուսակցությանը կընտրեիք հարցին քաղաքացիների պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

«Հայաստան» դաշինք- 24,1 %

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 23,8 %

«Պատիվ ունեմ» Դաշինք-7,4 %

«Բարգավաճ Հայաստան» 3.7 %

«Լուսավոր Հայաստան»- 3,1 %

«Շիրինյան-Բաբաջանյան դաշինք»-2,5

«Հանրապետություն կուսակցություն»-2.3 %


«Հայ Ազգային բգևեռ» - 0.8 %

ՀԱԿ- 0,8 %

«Հայոց Հայրենիք կուսակցություն»- 0.7 %

«5165 կուսակցություն»- 0,7 %

«Մեր տունը Հայաստանն է» -0,5 %

«Արդար Հայաստան կուսակցություն»- 0,4 %

«Ինքնիշխան Հայաստան»- 0,3 %

«ՔՈ»- 0,2 %

Ոչ մեկին- 9,5 %

Դժվարացել են պատասխանել 8,7 %-ը

Հրաժարվել են պատասխանել 9,5 %-ը

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 46431անգամ
Վերջին լուրեր