Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունիս / 2021 : 19-16

Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

«Մե՞նք ենք թալանչի, թե՞ իրենք, անցել է շուրջ 3 տարի, որևէ թալանի լուրջ դեպք բացահայտված չէ, իսկ իշխանափոխությունից հետո կտեսնեք, թե ինչքան ժամանակ է պետք լինելու նոր իշխանություններին՝ թալանչիներին բացահայտելու համար: Տեսաք, թե ինչ տեղի ունեցավ կազինոների հետ, քար լռություն և ոչ մի փաստ, ու գալու է ժամանակը, որ այդ կազինոների մասին ասած ստերը մտցնելու ենք իր բերանը, դրանում կարող եք չկասկածել»,- ասաց Սերժ Սարգսյանը: Այս մասին այսօր Վայոց Ձորի «Պատիվ ունեմ» նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Նրանք իշխանության եկան թեզերով, որ Հայաստանը թալանում են, որ Հայաստանը կառավարում են օլիգարխները, և Հայաստանում աղքատություն կա, քանի որ Հայաստանում կան հարուստներ, հիմար թեզեր, որոնք շատերին դուր են գալիս, բայց ի՞նչ տեղի ունեցավ, անցավ որոշ ժամանակ և այս մարդը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր»,- նշեց Սերժ Սարգսյանը։

«Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը: Այստեղ կան տարիքով մարդիկ, ովքեր կհիշեն, թե ով Հայաստանում ով սկիզբ դրեց թալանին, թիվ մեկ օլիգարխը ով է և ով վարկաբեկեց բիզնեսմենի բարի անունը, բայց այստեղ խոսքս Գռզոյի մասին չէ, խոսքը կապիտուլյանտի մասին է, հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ 3 տարիների ընթացքում բազմաթիվ թալանի մասին դեպքեր և փաստեր են հրապարակվել, բայց այդ մասին պետությունը բացատրություններ չի տվել, եղել է քար լռություն անգամ այն դեպքում, երբ ես ասել եմ՝ պետությունը շրջանցելով՝ ՊՆ-ն թանկ գներով ինչ որ ապրանքներ է ձեռք բերել։

Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 32054անգամ
Վերջին լուրեր