12 / Հունիս / 2021 : 10-59

Ո՞վ է Արթուր Վանեցյանը

Արթուր Վանեցյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում
1995թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2003թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:

2000թ. դեկտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:2002թ. վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում:
2015թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊՆ ղեկավարության կողմից:
2018թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:2018թ. սեպտեմբերի 22-ին ընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում:
2019թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:Հավելենք, որ 2019թ-ի հուլիսի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Դիտվել է 3232անգամ
Վերջին լուրեր