16 / Հունիս / 2021 : 14-34

Ո՞վ է Քոչարյանի քարոզարշավին մասնակցած ու ուսադիրներից հրապարակավ հրաժարված ոստիկանը


Ոստիկանությունը պարզել է, թե ով է եղել նախօրեին Քոչարյանի քարոզարշավին մասնակցած ու ուսադիրներից հրապարակավ հրաժարված ոստիկանը։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը որոշ մանրամասներ հայտնեց կատարվածի մասին։

«Մենք հարգում ենք մեր բոլոր ծառայակիցներին, սակայն այն անձը, որն իրեն թույլ է տալիս տևական ժամանակ ոստիկանությունում աշխատած անձանց խորհուրդներ տալ, առնվազն պետք է որոշակի ավանդ ունենա ոստիկանությունում։ Մեր ծառայակից գործընկերը ոստիկանության համակարգ ընդունվել է 2020թ-ի սեպտեմբերին` ներքին զորքեր։ Չի մասնակցել նույնիսկ պատերազմական գործողություններին, այն դեպքում, երբ ներքին զորքերի ողջ անձնակազմը մասնակցություն է ունեցել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ուսադիրներից հրաժարվելուն, Ֆիդանյանը նշեց, որ եթե ոստիկանը գիտակցեր, թե ինչ ասել է հրաման ու ինչ ասել է դրանից հրաժարվել, առաջին քայլով նա ուսադիրները հանելուց հետո կդիմեր դատարան` հրամանի օրինականությունը վիճարկելու։

Փոխոստիկանապետը նաև հիշեցրեց, որ ՀՀ Ոստիկանության մասին օրենքն արգելում է ոստիկանության ծառայողներին ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ։

Դիտվել է 87059անգամ
Վերջին լուրեր