16 / Հունիս / 2021 : 16-14
Դավիթ Գրիգորյանն իր ձեռքն է մեկնում նրանց, ովքեր մտահոգ են Հայաստանի ներկայով ու ապագայով
Չնայած քաղաքում ծնված-մեծացած լինելու հանգամանքին, Դավիթ Գրիգորյանը խորապես կապված է հայրենի հողի հետ։ Նա այդ հատկությունը ժառանգել է 1940-ականներին Իրանից Հայաստան հայրենդարձված իր պապերից։ Ընհանրապես հողը Գրիգորյանների համար առաջին հերթին գաղափար է, որի մեջ պետք է հոգի դնել և այն պաշտել սիրո ամենամեծ դրսևորոմամբ որպես շոշափելի և անշոշափելի արժեք։ Դա Գրիգորյանական բնավորություն է, տոհմական ժառանգություն, որն այսօր հպարտորեն վայելում են Դավիթ Գրիգորյանի երեխաներն ու թոռները։Գրիգորյանի կարծիքով՝ հողը ցանկացած ազգային առանձնյակի համար ամենակարևոր և ամենագերադրական արժեքն է, մանավանդ հայերիս համար, որովհետև մենք, որպես ազգային միավոր, ամենաշատը կողոպտվել ենք հենց հողի տեսքով։ Գրիգորյաններին ճանաչողները լավ գիտեն, որ այդ տոհմի բոլոր ներկայացուցիչները տանել չեն կարողանում ժանգոտ զենքն ու բահը․ սրանք այն երկու կարևորագույն գործիքներն են, որոնք այդ գերդաստանը պաշտում է դեռ իր արշալույի օրերից՝ որպես հարատևման փոխկապացված աներկրորդելի միջոց։
Կրթական մեծ ճանապարհ անցած և կրթությունը շատ բարձր գնահատող այդ մարդու համար ծնողի ամենամեծ առաքելությունը մատաղ սերնդի մոտ հայրենիքը պաշտպանելու ունակությունը զարգացնելն է, նա համոզված է, որ հայը գենետիկորեն ունակ է դրան, միայն հարկավոր է վաղ տարիքում զբաղվել ճիշտ դաստիարակությամբ։ Նրա անսահման սերը երեխաների հանդեպ չի բավարարվում միայն ներկայով, նա աշխարհն ընկալում է երեխաների միջոցով, ապրում նրանց միջոցով՝ ամեն պահ մտքում ունենալով նրանց անվտանգ ապագայի խնդիրը։ Երեխաների հանդեպ իր սերն արտահայտելիս Գրիգորյանը հաճախ է մեջբերում Դոստոևսկու հայտնի խոսքը․
Սիրո այս անսահման դրսևորումն է մտահոգի հային ու ծնողին ստիպել ռազմականացումը համատարած դապարատող երկրագնդի փոքրի անկյունում՝ Հայաստանում, որքան հնարավոր է խոսել զենքի և մարդու ազատության մասին, որ Աստծո տված ժառանգություն է։ Նա ընդգծում է, որ երեխաների հետ շփվելիս հաճույքով կբավարարվեր միայն աշխարհի հրաշալիքների մասին խոսելով, բայց կյանքը դաժան է, քաոտիկ, և միջավայրը կարող է կուլ տալ ու ոչնչացնել ցանկացած մեկին, ով պատրաստ չի լինի կյանքի համար մղվող պայքարին։
Առհասարակ Հայաստանում ռազմամարզական կրթօջախները շատ չեն, տարիներ առաջ էլ անհասկանալի պատճառներով փակվեց Փոքր Մհեր կրթահամալիրը, որը ծանր անդրադարձ ունեցավ Գրիգորյանի վրա և նա որոշեց հիմնել նոր դպրոց՝ գտնելով, որ քաոսի դեմ պայքարելու ամենալավ միջոցն ամենուր լույս ստեղծելն է։ Նա այս դպրոցն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում, քանի որ պատրաստում է մարտիկներ, որոնք հետո պաշտպանելու են հայրենիքը, իսկ մարդուն հայրենիքը պաշտպանելու ունակություն տալուց ավելի նվիրական գործ, անշուշտ, չկա։
Գրիգորյանը վստահ է, որ այսօր աշխարհաքաղաքական մեծ գործընթացներ են ծավալվում, իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ անպայմանորեն առնչվելու է և շատ լուրջ է առնչվելու այդ զարգացումների հետ, ուստի անհրաժեշտ է բոլոր ոլորտներում պատրաստվել՝ դիմագրավելու սպասվող արհավիրքին և հնարավորինս քիչ կորուստներով ու պատվով դուրս գալ քաոսի միջից։ Դիմագրավման ոլորտները Գրիգորյանի համար շատ են՝ բազմապիսի, բայց ամենակրոևրն, իհարկե, մարտունակ բանակ ունենալն է, որի իրականացման համար այսօր պետք է ներդնել ամեն բան։ Այդ գաղափարին է ծառայում դպրոցը։
ԱԴպրոցի գաղափարը Դավիթ Գրիգորյանի մոտ ծագել է նաև այն բանից հետո, երբ նա երկարատև ուսումնասիրության է ենթարկել Հայաստանի դպրոցներում ուսուցանվող Ռազմագիտություն առարկան և եկել եզրակացության, որ մեզ նման հարևաններ ունեցող պետության պարագայում՝ այդ առարկային հատկացվող դասաժամերը շատ քիչ են, բացի այդ ուսուցման մեթոդներն ու մոտեցումները, ինչպես նաև նյութը մակերեսային են և որևէ աղերս չունեն 21-րդ դարի բանակաշինության ու ռազմական գործի հետ։
Գրիգորյանի առաջիկա ծրագրեից է կրթական ռեֆորմների առաջարկը, որի արդյունքում Ռազմագիտություն առարկան ոչ թե դուրս կմղվի դպրոցներից, ինչպես հիմա են փորձում անել, այլ՝ կխորացվի, ընդլայնվի։
Առաջիկայում դպրոցի ծրագրեն էլ ավելի ընդլայնելու, խորացնելու և մասնագիտացնելու կարիք է տեսնում Դավիթ Գրիգորյանը, որովհետև նա ավելի շատ ուշադրություն է դարձնում բովանդակությանը, քան ձևին։ Նա տանել չի կարողանում փողոցում օրնիբուն անգործ թափառող երիտասարդներին և առաջիկայում ռազմամարզական հմտություններ ստանալու գրավիչ ուղիներ կփնտրի նրանց համար նույնպես։
«Երիտասարդությունն է մեր ամենամեծ կապիտալը, նրանք մեր սերունդներն են, մեր
շարունակությունը և մենք պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի նրանց
ճիշտ ուղի ցույց տանք։ Այդ ճանապարհին մենք չպետք է նահանջենք, պահանջելով, համոզելով,
պարտադրելով ու խնդրելով պետք է կրթենք մեր երխաներին, որովհետև անգրագիտությունից
են ծնվում ամենամեծ հանցագործությունները»- պնդում է Դավիթ Գրիգորյանը։
Մոտ ապագայում «Ապագա զինվորը» ռազմամարզական դպրոցը մասնաճյուղեր կունենա նաև մարզերում, որտեղ նման կրթօջախների կարիքն ավելի շատ կա։ Այդ գիտակցումով ու պատրաստակամության Գրիգորյանը շարժվում է առաջ՝ իր ձեռքն անկեղծորեն մեկնելով բոլոր այն հայրենակիցներին, ովքեր մտահոգ են մեր երկրի ներկայով ու ապագայով։
Դիտվել է
11885անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...