16 / Հունիս / 2021 : 16-14

Դավիթ Գրիգորյանն իր ձեռքն է մեկնում նրանց, ովքեր մտահոգ են Հայաստանի ներկայով ու ապագայով

Չնայած քաղաքում ծնված-մեծացած լինելու հանգամանքին, Դավիթ Գրիգորյանը խորապես կապված է հայրենի հողի հետ։ Նա այդ հատկությունը ժառանգել է 1940-ականներին Իրանից Հայաստան հայրենդարձված իր պապերից։ Ընհանրապես հողը Գրիգորյանների համար առաջին հերթին գաղափար է, որի մեջ պետք է հոգի դնել և այն պաշտել սիրո ամենամեծ դրսևորոմամբ որպես շոշափելի և անշոշափելի արժեք։ Դա Գրիգորյանական բնավորություն է, տոհմական ժառանգություն, որն այսօր հպարտորեն վայելում են Դավիթ Գրիգորյանի երեխաներն ու թոռները։

Գրիգորյանի կարծիքով՝ հողը ցանկացած ազգային առանձնյակի համար ամենակարևոր և ամենագերադրական արժեքն է, մանավանդ հայերիս համար, որովհետև մենք, որպես ազգային միավոր, ամենաշատը կողոպտվել ենք հենց հողի տեսքով։ Գրիգորյաններին ճանաչողները լավ գիտեն, որ այդ տոհմի բոլոր ներկայացուցիչները տանել չեն կարողանում ժանգոտ զենքն ու բահը․ սրանք այն երկու կարևորագույն գործիքներն են, որոնք այդ գերդաստանը պաշտում է դեռ իր արշալույի օրերից՝ որպես հարատևման փոխկապացված աներկրորդելի միջոց։
Ընդհանրապես շատ յուրահատուկ ու հետաքրքիր են Դավիթ Գրիգորյանի մոտեցումները՝ հողի ու երեխայի հետ կապված․ ըստ նրա՝ այդ երկուսի միջև շատ մեծ ընդհանրություն կա, որքան լավ դաստիարակես երեխայիդ, այնքան ամուր կլինի հայրենիքդ, այսինքն՝ սահմաններիդ անառիկությունն ուղիղ կապ ունի սերնդի դաստիարակության հետ։

Կրթական մեծ ճանապարհ անցած և կրթությունը շատ բարձր գնահատող այդ մարդու համար ծնողի ամենամեծ առաքելությունը մատաղ սերնդի մոտ հայրենիքը պաշտպանելու ունակությունը զարգացնելն է, նա համոզված է, որ հայը գենետիկորեն ունակ է դրան, միայն հարկավոր է վաղ տարիքում զբաղվել ճիշտ դաստիարակությամբ։ Նրա անսահման սերը երեխաների հանդեպ չի բավարարվում միայն ներկայով, նա աշխարհն ընկալում է երեխաների միջոցով, ապրում նրանց միջոցով՝ ամեն պահ մտքում ունենալով նրանց անվտանգ ապագայի խնդիրը։ Երեխաների հանդեպ իր սերն արտահայտելիս Գրիգորյանը հաճախ է մեջբերում Դոստոևսկու հայտնի խոսքը․
«Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը»։

Սիրո այս անսահման դրսևորումն է մտահոգի հային ու ծնողին ստիպել ռազմականացումը համատարած դապարատող երկրագնդի փոքրի անկյունում՝ Հայաստանում, որքան հնարավոր է խոսել զենքի և մարդու ազատության մասին, որ Աստծո տված ժառանգություն է։ Նա ընդգծում է, որ երեխաների հետ շփվելիս հաճույքով կբավարարվեր միայն աշխարհի հրաշալիքների մասին խոսելով, բայց կյանքը դաժան է, քաոտիկ, և միջավայրը կարող է կուլ տալ ու ոչնչացնել ցանկացած մեկին, ով պատրաստ չի լինի կյանքի համար մղվող պայքարին։
Այս համոզմունքով ու տրադրվածությամբ է Դավիթ Գրիգորյանը հիմնել «Ապագա Զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը, որտեղ 8-17 տարեկան երեխաները կարող են անվճար հիմունքներով ստանալ ռազմական պատրաստություն՝ հրաձգություն, մարտավարություն, դանակի նետում, լեռնագնացություն, առաջին բուժօգնություն և այլն։ Հատուկ ուշադրություն է դարձվում ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցմանը, դրանք դպրոցում հատուկ ընդգծված կետեր են, որոնք բոլորը պետք է տիրապետեն, քանի որ, ըստ Գրիգորյանի, ներկա պահին մեր հայրենիքի պաշտպանների համար խիստ անհրաժեշտություն է թշնամու լեզվին տիրապետելը։ Իդեպ, օտար լեզուների կարևորության մասին խոսելիս՝ նա նշում է, որ մեր աշխարհագրական դիրքը մեզ ստիպում է որպես առաջնային օտար լեզու ադրբեջաները։ Դա, նրա կարծիքով, դժբախտություն է, բայց անհրաժեշտություն։

Առհասարակ Հայաստանում ռազմամարզական կրթօջախները շատ չեն, տարիներ առաջ էլ անհասկանալի պատճառներով փակվեց Փոքր Մհեր կրթահամալիրը, որը ծանր անդրադարձ ունեցավ Գրիգորյանի վրա և նա որոշեց հիմնել նոր դպրոց՝ գտնելով, որ քաոսի դեմ պայքարելու ամենալավ միջոցն ամենուր լույս ստեղծելն է։ Նա այս դպրոցն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում, քանի որ պատրաստում է մարտիկներ, որոնք հետո պաշտպանելու են հայրենիքը, իսկ մարդուն հայրենիքը պաշտպանելու ունակություն տալուց ավելի նվիրական գործ, անշուշտ, չկա։

Գրիգորյանը վստահ է, որ այսօր աշխարհաքաղաքական մեծ գործընթացներ են ծավալվում, իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ անպայմանորեն առնչվելու է և շատ լուրջ է առնչվելու այդ զարգացումների հետ, ուստի անհրաժեշտ է բոլոր ոլորտներում պատրաստվել՝ դիմագրավելու սպասվող արհավիրքին և հնարավորինս քիչ կորուստներով ու պատվով դուրս գալ քաոսի միջից։ Դիմագրավման ոլորտները Գրիգորյանի համար շատ են՝ բազմապիսի, բայց ամենակրոևրն, իհարկե, մարտունակ բանակ ունենալն է, որի իրականացման համար այսօր պետք է ներդնել ամեն բան։ Այդ գաղափարին է ծառայում դպրոցը։
Նա գտնում է, որ երկու տարի ժամկետային ծառայությունը բավականին քիչ է՝ ռազմական լավ պատրաստություն ստանալու համար, հետևաբար փորձում է ստեղծել այնպիսի մի մեծ համակարգ, որտեղից դուրս եկած պատանիները բանակ կզորակոչվեն բավականին պատրաստ վիճակում և ապրելով երկու տարի խիստ ռազմականացված պայմաններում՝ կդառնան իսակակն պրոֆեսիոնալներ։

ԱԴպրոցի գաղափարը Դավիթ Գրիգորյանի մոտ ծագել է նաև այն բանից հետո, երբ նա երկարատև ուսումնասիրության է ենթարկել Հայաստանի դպրոցներում ուսուցանվող Ռազմագիտություն առարկան և եկել եզրակացության, որ մեզ նման հարևաններ ունեցող պետության պարագայում՝ այդ առարկային հատկացվող դասաժամերը շատ քիչ են, բացի այդ ուսուցման մեթոդներն ու մոտեցումները, ինչպես նաև նյութը մակերեսային են և որևէ աղերս չունեն 21-րդ դարի բանակաշինության ու ռազմական գործի հետ։
Գրիգորյանի առաջիկա ծրագրեից է կրթական ռեֆորմների առաջարկը, որի արդյունքում Ռազմագիտություն առարկան ոչ թե դուրս կմղվի դպրոցներից, ինչպես հիմա են փորձում անել, այլ՝ կխորացվի, ընդլայնվի։
Դպրոցով Գրիգորյանը միաժամանակ ցանկանում է փողոցից կտրել, վնասակար սովորություններից հեռացնել և հայրենասիրություն սերմանել այն պատանիների մեջ, ովքեր կյանքի ինչ-որ դիպվածով ընտրել են ապագայի համար ոչ այնքան նպատակահարմար ուղի։ Նա կարծում է, որ ցանկացած մարդ, մանավանդ երիտասրադները, սխալներ են գործում, բայց ավագ սերունդը նրա համար է, որ դաստիարակությամբ շտկի գործած սխալներն ու կանխի ենթադրելիները։ Գրիգորյանը ցավով արձանագրում է, որ այսօր կան երիտասարնդերի խմբեր, որոնց արժեհամակարգում հայրենիքը վերջին տեղում է։ Նա այդ վիճակի համար մեղավորներ փնտրելիս առաջինը մատնանշում է իր սերնդին, որոնք ժամանակին մատների արանքով են նայել մատաղ սերնդի դաստիարակությանը և այսօր, ցավոք, ամեն քայլափոխի կարող ենք տեսնել երիտասարդների, որոնց խորշում են ազգայինից ու ավանդականից, այնինչ, ինչպես սիրում է ասել Գրիգորյանը՝ մեր մակարդն ազգայինն է։
Առաջիկայում դպրոցի ծրագրեն էլ ավելի ընդլայնելու, խորացնելու և մասնագիտացնելու կարիք է տեսնում Դավիթ Գրիգորյանը, որովհետև նա ավելի շատ ուշադրություն է դարձնում բովանդակությանը, քան ձևին։ Նա տանել չի կարողանում փողոցում օրնիբուն անգործ թափառող երիտասարդներին և առաջիկայում ռազմամարզական հմտություններ ստանալու գրավիչ ուղիներ կփնտրի նրանց համար նույնպես։

«Երիտասարդությունն է մեր ամենամեծ կապիտալը, նրանք մեր սերունդներն են, մեր շարունակությունը և մենք պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի նրանց ճիշտ ուղի ցույց տանք։ Այդ ճանապարհին մենք չպետք է նահանջենք, պահանջելով, համոզելով, պարտադրելով ու խնդրելով պետք է կրթենք մեր երխաներին, որովհետև անգրագիտությունից են ծնվում ամենամեծ հանցագործությունները»- պնդում է Դավիթ Գրիգորյանը։

Մոտ ապագայում «Ապագա զինվորը» ռազմամարզական դպրոցը մասնաճյուղեր կունենա նաև մարզերում, որտեղ նման կրթօջախների կարիքն ավելի շատ կա։ Այդ գիտակցումով ու պատրաստակամության Գրիգորյանը շարժվում է առաջ՝ իր ձեռքն անկեղծորեն մեկնելով բոլոր այն հայրենակիցներին, ովքեր մտահոգ են մեր երկրի ներկայով ու ապագայով։
Դիտվել է 8788անգամ
Վերջին լուրեր