Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2021 : 16-45

Մուրճը սառը զենք չի համարվում. Փոխոստիկանապետը Փաշինյանի մուրճի մասին

Մուրճը սառը զենք չի համարվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավին մասնակցում է մուրճը ձեռքին:
«Ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները, եթե ոստիկանությունը կտեսնի եւ կունենա հստակ տեղեկատվություն, որ այդ մուրճը նախատեսված է կոնկրետ անձին կամ անձանց վնասելու համար, եւ եթե դուք ունեք նման տեղեկատվություն, մեզ տրամադրեք, վստահեցնում եմ, որ կզբաղվենք:

Քրեաիրավական տեսանկյունից, մեկնաբանություններով որեւէ կերպ դա թե սպառնալիք իր մեջ չի պարունակում, թե սառը զենք չի համարվում»,-ասաց նա:

Հարցին, թե մուրճով սպառնալը եւս պատժելի չէ, փոսխոստիկանապետը պատասխանեց. «Յուրաքանչյուր կոնկրետ գործով ուսումնասիրությունները կատարվում են, եթե այդտեղ կլինեն քրեական գործ հարուցելու, ընթացք տալու հանգամանքները, մենք բոլոր դեպքերով զբաղվում ենք»:

Դիտվել է 16850անգամ
Վերջին լուրեր